Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց վիրավոր
A A
Պաշտոնական

Որովայնի թափանցող վնասվածքով 35-ամյա տղամարդը ի վիճակի չէր բացատրություն տալու

Հունիսի 4-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Մասիս քաղաքի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր Երևանի բնակիչ, 41-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մասիսի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:

41-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հայտնում է Ոստիկանությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: