Բացել լրահոսը Փակել լրահոսը
summer
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանը 6-8 աստիճանով նվազելու է

Մայրաքաղաքում այսօր և հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 7-ին՝ կեսօրից հետո, հունիսի 9-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։