A
A
Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականը մարզում է անցկացրել Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինԻռլանդիայի ֆուտբոլի հավաքականը, որը պատրաստվում է հունիսի 4-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղին, արդեն գտնվում է Երևանում: Իռլանդացի ֆուտբոլիստները երեկ մարզում են անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես նշում է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, պարապմունքին մասնակցել են նաև թիմի նորեկներ ԿՋ Համիլտոնը, Ֆեստի Էբոսելեն և Մայքլ Օբաֆեմին: Հավաքականի գլխավոր մարզիչ Ստիֆեն Քենին ընդհանուր առմամբ թիմ է հրավիրել 27 ֆուտբոլիստ:
Իռլանդացիներն այսօր նախախաղային մարզում կանցկացնեն նաև «Հանրապետական» մարզադաշտում: