Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tatev
A A
Սպորտ

Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը բրոնզե փոքր մեդալ նվաճեց

Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան նաև 76 կգ քաշային կանայք: 

Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 104 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և նվաճեց բրոնզե փոքր մեդալ: Ավաղ, հրում վարժությունում մեր մարզուհին չկարողացավ բարձրացնել 120 կգ ծանրաձողը և զրո ստացավ: 

Այս քաշային կարգում հաղթեց ֆրանսուհի Մարիե-Ժոզեֆե Ֆեգուեն, որը երկամարտում ցույց տվեց 245 կգ (110+135) արդյունք: