Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Անակնկալ մետրոյում․ երեխաներին տեղափոխում էր հեքիաթային գնացքը

Երաժշտություն, նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն: Երևանի մետրոպոլիտենը վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունից։

«Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկ ուղևորներին հեքիաթային գնացքով հյուր էին եկել մուլտհերոսներն ու ծաղրածուները: Օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ էլ նրանց սպասվում էին բազմաթիվ անակնկալներ։

Մետրոպոլիտենի յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա»,-ասվում է հայտարարության մեջ։