Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակով
A A
Պաշտոնական

Դանակահարություն Խուդյակովի փողոցում․ կա ձերբակալված

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.10-ից 00.40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն` տեղեկացնում է Ոստիկանությունը։