Բացել լրահոսը Փակել լրահոսը
79732_b
A A
Պաշտոնական

Գյումրիում հրդեհ է բռնկվել 2 տնակների ընդհանուր տանիքում

Մայիսի 27-ին, ժամը 14։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Արման» խանութի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներսես Շնորհալու փողոցում գտնվող երկու տնակների ընդհանուր տանիքում (250 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին, մարվել՝ ժամը 15:42-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ մոտ 20 քմ՝ հայտնում է ԱԻՆ-ը։