Բացել լրահոսը Փակել լրահոսը
5 (32)
A A
Պաշտոնական

Կարուսելները կանխարգելիչ ստուգման են ենթարկվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով hունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիս 25-27-ը շրջայց և ուսումնասիրություն կատարեցին հանրապետության մանկական ժամանցային մի քանի վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։

Այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթի իրազեկում իրականացնելն էր:

Տեսչական մարմնի ղեկավար կազմը զբոսայգիների ու հանգստի գոտիների ղեկավարների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ այգում գործող զվարճախաղերի շահագործման փաստաթղթերին, սպասարկման տեխնիկական վիճակին, ուսումնասիրեց խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը:

Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի  1-ը։ Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը, կարևորելով մանուկների ապահով և անվտանգ ժամանցը, առաջիկայում ևս նմանատիպ անակնկալ այցեր կկատարի ՀՀ-ում գործող զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոնների, կարուսելների անվտանգությանն ուղղված պարբերական դիտարկումներ ու ուսումնասիրություններ կատարելու նպատակով։