Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում

Մայիսի 25-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության (անասնագոմ և հացատուն) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին։