Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ղազինյանը չի էլ բարեհաճում ներողություն խնդրել․ ուզում եմ հիաթափեցնեմ ձեզ ու վատ լուր ասել․ Դավոյան (տեսանյութ)

Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ յուրաքանչյուր ԱԺ պատգամավոր հանգիստ կարող է մուտք գործել ցանկացած պետական կառույց և իր հանդիպումներն անցկացնել, սակայն երբ դա տեղի է ունենում խուլիգանական ձևով որևէ կերպ, որևէ ընկալում չի կարող ունենալ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ իր մյուս գործընկերների նման անդրադարձավ այսօր ընդդիմության կողմից ԱԳՆ-ն շրջափակելու և ներս մտնելու գործողություններին։

Արփի Դավոյանը հիշեցնում է, թե ինչպես էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ստանալով  հուզող հարցերի պատասխանները։

Իշխանական պատգամավորը նշում է, որ եթե քաղաքակիրթ ձևով ցանկություն հայտնեն մյուս պատգամավորները, ապա արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նրանց հետ կարող է հանդիպել։

Անդրադառնալով ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանին Թուրքիայի դրոշով ծաղկեփունջ ուղարկելու դեպքին,  Արփի Դավոյանն ասաց, որ երևի ի պատասխան դրան «ձեզ էլ Թալեաթի բեղերից նվիրեն՝ ի նշան ձեր պատմական բարեկամության, որպեսզի ձեզ ավելի հարմարավետ զգաք»։

ՔՊ-ական Արփի Դավոյանը ևս խոսելով Արթուր Ղազինյանի՝ բրյուսելյան հանդիպման հետ կապված 7 կետանոց  հրապարակման մասին,  նշեց, որ վերջինս չի էլ բարեհաճում ներողություն խնդրել նման կեղծ տեղեկություններ շրջանառելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։