Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանաձորում բեմ են բարձրանում ու գոռում՝ «ողջույն Արցախ»՝ թողնելով ոչ ադեկվատի տպավորություն․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)

Իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից մի քանի «ստեր» հնչեցրեց, որոնք, ըստ պատգամավորի, շրջանառում են ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները։

Լիլիթ Ստեփանյանն իր ելույթն սկցեց հայտնի հեթիաթից մեկ նախադասություն մեջբերելով՝ «ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է՝ թագավորությանս կեսը կտամ նրան», ապա հերթով թվարկեց փողոց դուրս եկած ընդդիմադիրների ստերը։

ՔՊ-ական պատգամավորը հերթական ստերից մեկն էլ համարում է Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ «որ լավատեղյակ աղբյուրներն ասում են իշխանության ներսում խուճապ է, քննարկում են վարչապետի փոփոխության հարցը, արտահերթ ընտրությունների հարցը, թե քիչ մնաց, ժողովուրդ ջան»։

«Ընկեր Սաղաթելյանի աղբյուրներն այնքան էլ լավատեղյակ չեն , կամ չորացել են։ Իսկ իրականում այս ամենը սուտ է, բայց այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ Իշխանը ֆիլմի հայտնի հերոսի նման ստիպված պետք է շեֆին ասի՝  шеф все пропало»,- հայտարարեց Լիլիթ Ստեփանյանը։