Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդքան քաջ եք՝ ԱԺ եկեք․ Ջուլհակյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Ելույթս վերաբերելու է ԱԳ նախարարության այսօրվա ասպատակությանը և ասպատակողներին։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Այսօր թալանի փրկության ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարին դիմադրության շարժման մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաև պատգամավորի մանդատ կրողներ են՝ համենայնդեպս դեռ, օգտվելով պատգամավորական մանդատի ընձեռած՝ պետական կառույցներ անարգել մուտք գործելու հնարավորությունից, ասպատակել էին ԱԳՆ-ը»,- հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը՝  հավելելով,որ նրանք ներխուժել էին իրենց պարտականությունները բարեխիղճ կատարող աշխատակիցների սենյակներ և ըստ պատգամավորի՝ «կարելի է ասել պատանդ էին վերցրել ԱԳ նախարարի տեղակալին»՝ ստիպելով նրան հայտարարությամբ հադես գալ։

Ըստ իշխանական պատագամավորի՝ այս գործելաոճը ահաբեկչական խմբավորումների գործելաոճ է։

«Տիկնայք և պարոնայք, քաղաքականությունը ձերը չէ։ Ձերը թալանն է, ձերը խուլիգանություն է, ձերը ահաբեկչությունն է։ Դուք հազիվ կադրային դիվանագետների, պետական ծառայողների և փողոցում ձեր հետ տարակարծիք մարդկանց ասպատակեք։ Եթե այդքան քաջ եք՝ վերադարձեք ԱԺ,- հորդորեց Արուսյակ Ջուլհակյանը՝ հավելելով՝ «եկեք տեսնենք ո՞վ եք և ինչի՞եք ունակ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։