Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել կամ չորացել է․ Հռիփսիմե Գրիգորյան (տեսանյութ)

Այն,  ինչ այսօր կատարվում էր ԱԳ նախարարության շենքում և դրա առջև որևէ արտառոց երևույթ չէ, եթե հաշվի առնենք հիմնական դերակատարներին ու կազմակերպիչներին։

Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից այսօր ԱԳՆ շենքը շրջափակելուն։

«Հակապետական այս խմբակը,որը հանդես է գալիս իբրև խորհրդարանական ընդդիմություն, հերթական անգամ ցույց է տալիս իր դեմքը՝ այս անգամ հարձակվելով մեր դիվանագետների վրա։ Իրենց իրական կարգախոսն է՝ որքան վատ Հայաստանի համար, այնքան շանս, հնարավորություն իրենց համար։ Ու կատաղել են, որովհետև իրականությանը չեն համապատասխանել իրենց ոչ բարոյական հույսերը»,- հայտարարեց ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը՝ ներկայացնելով նաև ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը։

Հռիփսիմե Գրիգորյանը,  դիմելով ընդդիմադիրներին, հարց տվեց՝ բա հիմա Երևանի կենտրոնից հոխորտացող, Արցախ փրկող հակապետական գործունեությամբ տարվածներ՝ հիմա ո՞վ պետք է պատասխան տա ձեր անպատասխանատու տեքստերի ու հրապարակումների համար։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ դրանք առնվազն չեն ծառայում Հայաստանի ու Արցախի շահին և շեշտեց՝

«Հիմա ոնց չասել՝ կարո՞ղ է ձեր բրյուսելյան աղբյուրը ցամաքել, կամ չորացել է, որ ձեզ այդպիսի ոչ հավաստի տեղեկություն էր տվել, թե իրականում աղբյուրը չի էլ եղել, իսկ դուք միտումնավոր խաբել ու ապակողմնորոշել եք մեր հանրությանը»,- հարցրեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։