Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տարոն Մարգարյանի ստորագրությամբ, իհարկե, օրենքի խախտումով, տրվել էր անասնագոմ սարքելու շինթույլտվություն․ Նուարդ Վարդանյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն այսօր իր ելույթում անդրադարձավ օրակարգի 15-րդ հարցին, որը հանվել էր, որը վերաբերում էր հողի նպատակային նշանակության փոփոխությանը,որով սահմանվորում էր՝ բուֆերայինը դարձնեն արտադրականի։

«Արդեն 2017 թվականից Տարոն Մարգարյանի ստորագրությամբ, իհարկե,  օրենքի խախտումով, տրվել էր անասնագոմ սարքելու շինթույլտվություն»,- ներկայացրեց ավագանու անդամը՝ նշելով, որ իրենց հանձնաժողովը այս հարցին տվել է բացասական եզրակացություն և գործադիր մարմնի հետ որոշել են հանել օրակարգից։ 

Նուարդ Վարդանյանը դիմեց իրավապահ մարմիններին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն  այս հարցը և պարզեն, թե ինչպես է ստացվել, որ առանց հողի նպատակային փոփոխության Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է անասնագոմի շինթույլտվություն։

Անդրադառնալով քաղաքի մշակութային մտածողությանը,  ավագանու անդամը հարց հնչեցրեց՝ «այսպե՞ս են սիրում քաղաքը, ինչպե՞ս են Երևանը սիրում՝ մայրաքաղաքը դարձնելով գո՞մ»։

Մանրամասները՝ տեսանյութում։