Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը պետք է միջազգային հանրությանը և ՌԴ նախագահին տված խոստումները կատարի. Բագրատյան (տեսանյութ)

«ՀՀ վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանը հստակ դրել է ԼՂ-ի հարցին վերաբերող խնդիրներ, հումանիտար խնդիրներ»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։

Հարցին, թե ինչու է ուշանում հայ գերիների վերադարձը Հայաստան, պատգամավորը պատասխանեց․ «Ադրբեջանը միջազգային հանրությանը ցանկանում է ներկայացնել այլ պատկեր, իբրև նրանք զինված խմբեր են և մուտք են գործել Ադրբեջանի տարածք, այնինչ պատերազմից հետո ՌԴ նախագահը նշել է, որ գերիները առանց դասակարգման պետք է վերադարձվեն, և Ալիևը պետք է միջազգային հանրությանը և ՌԴ նախագահին տված խոստումները կատարի ու վերադարձնի գերիներին»։

Պատգամավորը հավելեց, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաները Հայաստանի համար արտաքին հարաբերություններում ունեն ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր։

Մանրամասները՝ տեսանյութում։