Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Քիչ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև առանձնազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։