Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոստիկանները ակցիայի 75-ամյա մասնակցին ամենալկտի վիրավորանքն են հասցնում․ Վարդևանյան (տեսանյութ)

«Այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Դիմադրության» շարժման անդամ ուժերը որոշել էին իրականացնել խաղաղ ավտոերթ։ Ավտոերթը իրենից ներկայացնում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը»,-Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ այսօր նախատեսվելիք ակցիան օրինական էր և իրավաչափ։

«Առավել ևս կամիր և այլ գույնի բերետավորների միջամտութուն չէր կարող տեղի ունենալ»,-ընդգծեց Վարդևանյանը՝ խոսելով ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունից։

Նա նկատեց, որ Հայաստանի ժողովրդավարական պետություն լինելու դեպքում չէր տեղի ունենա այն ամենն, ինչ տեղի է ունեցել։ Արամ Վարդևանյանը մատով ցույց տվեց իր հետևում տեղադրված մեկ էկրանը, որի վրա պտտվում էին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կադրեր։

«Կադրերի մեջ դուք կտեսնեք իրավիճակ, երբ, ենթադրենք, վարորդը մեքենայի ղեկին նստած որևէ գործողություն չի անում, իր հեռախոսով տեսախցիկը միացնում է և իր նկատմամբ ուժ է կիրառվում, որպեսզի բերման ենթարկվի»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորը նկատեց՝ ոստիկանների կողմից ինքնանպատակ ուժի կիրառման դեպքեր են տեսնում։

«75 տարեկան Գեորգի Արիստակեսյանի՝ մի մարդու, ով 3 պատերազմի մասնակից է, իր նկատմամբ դուք տեսեք թե ինչպիսի ուժ է կիրառվում»,-ասաց Վարդևանյանը։

Նրա մեջքի հետևում հենց այդ պահին տարեց մարդուն բերման ենթարկելու կադրերն էին։