Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ՝ Կիևյան փողոցում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո ընդհարվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտե