Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե կարծիք հարցնող կա, ես պատրաստ եմ․ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)

«Գործող-«նախկին» վարչապետը իր խոսքով իրեն արդեն դուրս է դրել սահմանադրական երդումից։ Գնաց զինվորների մոտ Գեղարքունիքում, իրենց հետ պարելուց առաջ ասաց, որ ինչ եղել է, ինչ կա և ինչ լինելու է օրինաչափ է, դրանից հետո իր հետ պարած զինվորներից բազմաթիվ տղաներ զոհվեցին»։

Ներքին և արտաքին մարտահրավերները թեմայով մամուլի ասուլիսին նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց՝ հիշեցնելով վարչապետի խոսքերը։ Նա համոզմունք հայտնեց, որ պետական պաշտոնյան սահմանադրորեն իրավունք չունի ասելու այդ ամենը՝ անկախ նախորդների սխալներից։

«Նրանք, ովքեր պայքարում էին այդ իշխանության դեմ, հիմա իշխանության մեջ են և հիմա իրենց վրա վերցրել են այդ իշխանության շատ ու շատ արատներ»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ մատնանշելով ոստիկանների այժմյան գործողությունները։

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունը դիտարկում է նախկին ժողովրդավարների պայքարի ձևը, իսկ գործող իշխանությունները ընդօրինակում են նախկիններին։

«Հրաշալի հայկական իրավիճակ»,-նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովրդի շարժմանը և այն ակնկալիքին, որ կլինի նոր իշխանություն, ինքը զորակցում է։

«Ա1+»-ի այն հարցին, թե ո՞րն է այսօրվա ընդդիմության սխալը, որ շարժումը չի հանգեցնում իշխանափոխության, Հովհաննիսյանը նշեց, որ հեշտ բան չէ պաշտոնական հետապնդումների դեմ պայքարելը։