Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու․ Առաջին անգամ Հայաստանում (տեսանյութ)

Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը: https://estate.ameriabank.am/ հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու: Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար: Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը: https://estate.ameriabank.am/ միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։