Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը մեկնարկեց ազգագրական երգերի կատարումներով. ՈւՂԻՂ (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Դիմադրության շարժման հանարահավաքը։ Եռատոնի առթիվ հանրահավաքը սկսվեց «Ակունք» ազգագրական երգի համույթի կողմից հայրենասիրական երգերի կենդանի կատարումներով։

Նախ հնչեց ընդդիմության խորհրդանիշ դարձած «Զարթնիր լաո» հայտնի ստեղծագործությունը, ապա օրվա խորհրդին համապատասխան ռազմահայրենասիրական այլ ստեղծագործություններ սև։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է խորհրարանական ընդդիմությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել։ Երեկ ընդդիմադիրները հայրաքաղաք Գյումրիում էին, որտեղ ևս հանրահավաք տեղի ունեցավ, որի մասնակիցները ևս պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ազգային ժողով չեն վերադառնալու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է։ Ու թեև իշխանության կողմից ընդդիմության հետ երկխոսելու ազդակներ կան, բայց վերջիններս անդրդվելի են։

Մանրամասները՝ տեսանյութում։