Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարուքյանը ներկայացրեց, թե որ պետություններն են Հայաստանից պահանջում իջեցնել Արցախի հարցում նշաձողը (տեսանյութ)

Ինչոր մարդիկ կան, որ ուզում են Արցախը տեսնեն Ադրբեջանի կազմում, այդպես են ասում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում իջեցնել նշաձողը» հայտարարության շուրջ ծավալվող խոսակցություններին, ասաց ՀՀ հատուկ դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա բացահատրեց, որ խոսքն այն մասին է, որ մինչև վերջին պատերազմը հայկական կողմը հրապարակային ասել է, որ մենք գնում ենք Արցախի ճանաչմանը։

«Բանակցություններում չկա մի փաստաթուղթ, որ անկախության մասին խոսք լինի։ Այսինքն՝ հրապարակային ասվել է մի բան, բանակցվել՝ այլ բան։ Հիմա միջազգային հանրությունն ասում է՝ եթե ձեր մաքսիմալիստական մոտեցումը վերափոխեք, կունենաք կոնսոլիդացիա, եթե՝ ոչ, ապա՝ ոչ»,- այսպես է մեկնաբանում Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետի այդ հայտարարությունը և պարզաբանում, որ մաքսիմալիզմն այն է, որ գնում ես բանակցությունների ու ասում՝ եթե չեք ճանաչում Արցախի անկախությանը, ապա խոսելու բան չկա, և հաջորդ օրը սկսվում է պատերամզը։

 Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այդ մոտեցումն անհասկանալի է միջազգային հանրության համար։

«Բայց եթե գնում ես բանակցությունների, իրավունքներից դեպի կարգավիճակ թող իրանք ասեն՝ ինչ իրավունքների մասին է խոսքը, ինչ անվտանգության կարգավիճակ են տալիս․ այ դրանից կբխեցվի կարգավիճակը»,-պարզաբանեց Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ ովքեր են պահանջում իջեցնել Արցախի հարցում նշաձողը, Էդմոն Մարուքյանն ասաց․ «Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, հետո Եվրամիության մյուս անդամ պետությունները, քաղաքակիրթ ամբողջ աշխարհը»։

Մանրամասները՝ տեսանյութում։