Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև․ բերման են ենթարկում նաև Վալերիյ Օսիպյանին (տեսանյութ)

Ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Այդ ժամանակ դեպքի վայրում էր բաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և բղավում էր՝ չենք թողնելու։

Նախկին ոստիկանապետին բերման ենթարկելու ժամանակ մեծաթիվ կարմիր բերետավորներ այս ու այն կողմ էին հրում մարդկանց։ Ցուցարարների հետ էր նաև «Հայաստան» խմբակցությունից՝ պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ոստիկանները մի շարք քաղաքացիների ևս բերման ենթարկեցին։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է ընդդիմությունը նախաձեռնել է բողոքի ակցաներ։ Ամենօրյա ռեժիմով ճանապարհներ են փակվում Երևանում և մարզերում և նման անհնազանդության ակցիաներով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրախարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։