Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբ դուք Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակ մեղք չո՞ւնի Լուսինե Բադալյան (տեսանյութ)

Քանի դեռ բոլորը հավաքվել են մեկ տեղ ես պահանջում եմ, որ ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցի։ Այս մասին այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Երբ դուք մեկ տարի ութ ամիս անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար դրանով աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակ մեղք չունի պատերազմը սանձազերծելու համար և պատերազմի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է»,- հարցրեց Լուսինե Բադալյանը խնդրելով հստակ պատասխանել։

Իշխանական պատգամավորը հարցնում է ՝ արդյոք նպատակն այն է, որ վաղը հնարավորության դեպքում ընդդիմությունն ասելու է՝ « մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք Շուշին ու Հադրութը հետ տվեք»։

« Ինչպե՞ս են լինելու հարևանների հետ ձեր հարաբերությունները, բանակցելու եք արդյոք, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչպես և ինչ ֆորմատով, եթե՝ ոչ, ապա ինչ է լինելու դրանից հետո»,- մի շարք հարցրեր հնչեցնելուց հետո ՔՊ-ական պատգամավորը նաև հարցրեց՝ « ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն»։

Լուսինե Բադալյանը նաև ճշգրտում է, թե ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում կարո՞ղ է ստացվի այնպես, որ Հայաստանը չունենա վարչապետ, և հստակ պատասխան է ակնկալում, թե ինչ է լինելու Արցախի հետ։

Եվ վերջում Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հետ կարող են քննարկել միայն թալանն անցնցում վերադարձնելու տարբերակը։