Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բողոքի ակցիաները չեն ազդում տնտեսության վրա․Քերոբյան (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի համար անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված երևույթ է։ Այս մասին նա հայտարարել է այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մի քանի հարյուր մարդ փակում են մեկ-երկու ճանապարհ՝ մեկ-երկու ժամով՝ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ինքը ցուցարարների ավելացման միտում չի տեսնում,այլ ընդհակառակը՝ ըստ նախարարի՝ շուտով նրանք «կվերանան»։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է ընդդիմությունը դուրս էթ եկել փողոց և տարբեր անհնազանդության ակցիաներով պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիաններին միացել են նաև մարզերի բնակիչները։