Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե լսեին ճշմարտությունը, չէին կարողանա դրսում ծակ բաժակներով կենաց ասել․ Հովհաննիսյան (տեսանյութ)

Ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ և երեկ նրանք հստակ հայտարարեցին, որն է իրենց նպատակը՝ դա իշխանության զավթման անհաջող փորձն է։ Այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմաբակցության պատագամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է  իշխանությունը Արցախի հարցով ընդդիմությանը հրավիրի քննարկումների և փորձեն ըւնդհանուր հայտարարի գան։

« Դուք և հանրությունը ոչ մեկ անգամ ականատես եք եղել, թե ինչպես ենք մենք հանրային կերպով, և նաև ոչ հանրային, ընդդիմության առաջարկել ենք գալ և ծանոթանալ փաստաթղթերին, տարբեր տեղեկատվություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը հավելելով, որ երեկվա դեպքը հենց այս հարցի մասին է, երբ հնչելէր հարց, որին պետք է տրվեր պատասխան, բայց  պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը ինչպես նախորդ դեպքերում՝ փախել է ճշմարտությունից։

«Եթե նրանք ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարողանա դուրս գալ փողոց և ծակ բաժակներով կենացներ ասել»,-պարզաբանեց ՔՊ-ական պատգամավորը և շեշտեց, որ իշխանության զավթումը ընդդիմության միակ նպատակն է, բայց ինչպես Արթուր Հովհաննիսյանն է ասում՝ նրանք տապալվել են։

 

Մանրամասները՝ տեսանյութում։