Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ խավերն ու որոշ հոգևորականներ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն, իրենք քաղաքական դիրքորոշումը արտահայտեն։ ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ հայտնի շոու բիզնեսի աստեղերը, որոնք վախենում էին մի հատ ծպտուն հանեին, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախենում էին քիթը Մարտի մեկից սկսած իրենց սև քողերի տակից հանեին․․․»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց․ «Մենք ենք չակերտավոր մեղավոր»։

ԱԺ նախագահը վստահ է, որ հետևություններ կարվեն և այդ «նույն խավերը հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն երեկվանից սկսել է հերթական քառօրյան, որին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում։

Մանրամասները՝ տեսանյութում։