Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սուտ է այդ պնդումը՝ մեր ու Փաշինյանի մասին․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Մենք այսօր ապրում ենք հետաքրքիր մի շրջան, երբ դաժան պատերազմից հետո տևական ժամանակ է Հայաստանը ապաքինում է  իր վերքերը։ Այսօր հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նշելով,որ հայ ժողովուրդը համախմբվել է, միջազգային ատյաններում բարձրացել է Հայաստանի վարկը։

«Այս պահին այս դահլիճում ներկայացված ռևանշիստների խումբը 20 և ավելի տարիներ բառիս բուն իմաստով սպասարկել են ավազակախումբ և իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրեցին պատերազմի շեմին և հիմա համոզվելով , որ ասելիք չունեն,  նորից դիմում են իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ՝ հրահրելով անկայունություն Հայաստանում, փորձելով մուռ հանել այն ժողովրդից,  որը մերժել է իրենց»,- հայտարարեց իշխանական պատգամավորը։

Վիգեն Խաչատրյանը իրենց հանգստությունը բացատրում է նրանով, որ իրենք գիտեն, որ ճիշտ են, չեն ստում, հավատում են ժողովրդին և իրենց հենարարը ժողովուրդն է։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ցույցերի մասնակիցները դեմ են, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում Վիգեն Խաչատրյանն ասաց, որ նախկին 20 տարիներին երկիրը ղեկավարող «ոհմակը» համակերպվել էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

«20 տարի մատը մատին չտվեցին, որ հասնեն Արցախի այն կարգավիճակին, որի մասին իրենք խոսում են։ Սուտ է այն պնդումը, թե իբր Նիկոլ Փաշինյանը և մենք հայտարարել ենք, թե Արցախը լինելու  է  Ադրբեջանի կազմում»,- ասում է ՔՊ-ական պատգամավորը և հավելում,որ իրենք ասել են, թե երաշխավորել են Արցախի իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։