«Դուք քանի երես ունեք, երբ պատերազմից հետո ուրանում եք ձեր ոչմիթիզականությունը»․ Հռիփսիմե Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔոչարյան-Սարգսյան զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցություններն այսօր այստեղ չեն։ Նրանք ցույցեր են անում՝ անունը դրած «Արցախի փրկություն»։ Այսպես հայտարարությունների ժամին սկսեց իր ելույթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ հավելելով, թե ՀՀ քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք և ինչ նպատակով են դա անում։
«Ես հավատում եմ, որ կան մարդիկ, որ մասնակցում են ցույցերին առանց որևէ մեկի ուղղորդման և իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում և այստեղ իհարկե խնդիրներ չկան»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ նշելով, որ խնդիրներ սկսվում են, երբ բովանդակության բացակայությունը քողարկվում է չստացված գրագողության տակ։
Ձեր՝ «Արցախը փրկելուն» հավատացողներ դժվար, թե լինեն։ Այս կերպ է բացատրում իշխանական պատգամավորը ընդդիմության բովանդակության բացակայությունը և նշում,որ Հայաստանում և Արցախում վերջին 20 տարին մարդիկ ճաշակելեն ընդդիմության «բարիքները»։
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ հենց այդ «բարիքները» ճաշակած մարիկդ են ասել՝ հեռացեք և հիշեցնում, որ պատերազմից հետո հայ ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է առաջնորդեն հայ ժողովրդի՝ դեպի խաղաղություն ու զարգացում։
Անդրադառնալով ընդդիմության կողմից թմբկահրվող՝ եկեք փրկենք Արցախը լոզունգներին, իշխանական պատգամավորը հարց է հնչեցնում՝ «դուք քանի երես ունեք, երբ պատերազմի արչհավիրքից հետո ուրանում եք ձեր ոչմիթիզականությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։