Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընդդիմության հանրահավաքի ժամերին մեր սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափի զենքերի կիրառման դեպք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը մեկ բան ունի ասելու, որ «կոռեկտ լինեն»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը՝ իրավիճակը գնահատելով նորմալ։

«Որևէ խուճապ չկա ու չի կարող լինել։ ՀՀ քաղաքացիները ընդամենը 8 ամիս առաջ  ընտրություն են արել  և ընտրության արդյունքները հաստատվել են։ Իսկ ընդդիմության գործելաոճը իրենց իրավունքն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինը հարգանքով է վերաբերվում գործընկերների գործողություններին,թեև նշեց,որ շատ հաճախ վիրավորական խոսքեր են հնչեցնում։

Ոստիկանների գործողությունների առնչությամբ  Ալեն Սիմոնյանը գնահատականներ հնչեցրեց այն որակելով՝ համաչափ և շնորհակալություն հայտնեց նրանց։

Հարցին՝ այս ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում, Աժ նախագահն ասաց, որ ինքը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում և նշեց, որ 2021 թվականի ընտրություններում պարտված ուժերը փորձում են ինչ որ ալիք բարձրացնել։

«Ընդդիմության հետ համագործակցելու առաջարկը ուժի մեջ է, վարչապետի հետ հանդիպման առաջարկը նույնպես, բայց իրենք մերժում են»,- ասաց Ալեն Սիմոնյանը և նշեց, որ առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափի զենքերով կրակոցների դեպք։

Աժ նախագահը մեկնաբանությունները թողեց լրագրողներին և հավելեց, որ ընդդիմության գործողությունները միշտ համընկնում են ՀՀ վարչապետի  կարևոր այցերի ու հանդիպումների կամ էլ սահմանում կատարվող իրադարձությունների հետ։

«Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է։ Ես համարում եմ, որ ինչ որ ձևերով այդ ամենը համակարգվում է, և այն բացահայտումները, որոնք այսօր ԱԱԾ-ի կողմից արվում են՝ դրա մի մաս են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ «բացի մորուք պահելուց ընդդիմությունը ամեն ինչ նույնությամբ կրկնում է, բայց դա չի նշանակում, որ նույն բանն անելով կարող ես հաջողել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։