Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 1 (1)
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը կիսում է 1-ին տեղը. Շախմատ

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել իսպանական Պունտա-Պրիմա ծովափնյա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

 

Կայացած չորս տուրից հետո մոր գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 3,5 միավոր և չորս մասնակիցների հետ բաժանում է առաջին հորիզոնականը: Շանթ Սարգսյանն իր անվան դիմաց գրանցել է 3 միավոր և այժմ կիսում է 6-11-րդ հորիզոնակաները:

 

Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը սևերով կհանդիպի իսպանացի գրոսմայստեր Խայմե Լատասայի, իսկ Շանթ Սարգսյանը` իսպանուհի միջազգային վարպետ Մարթա Գարսիա Մարտինի հետ:

 

Մրցաշարին մասնակցում են 20 երկրների 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Մրցանակային հիմնադրամը 20500 եվրո է: