Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի առաջատար ձյուդոյիստներ Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանն անհաջող մեկնարկեցին մրցաշրջան-2022-ը:

Սոֆիայում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում մեր 73 կգ քաշային երկու մարզիկները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները և ժամանակից շուտ դուրս մնացին մեդալային պայքարից:

Ֆերդինանդ Կարապետյանը հենց առաջին մրցամարտում զիջեց ռումինացի Ալեքսանդրու Ռայկուին և ավարտեց ելույթները: Արսեն Ավետիսյանը առաջին գոտեմարտում հաղթեց Կոսովոյի պատվիրակ Ակիլ Ջյակովային, բայց երկրորդում պարտվեց ռումինացի Ադրիան Սուլկային:

Մեր ձյուդոյիստները Սոֆիայից վերադառնալու են Գորի, որտեղ այժմ ուսհավաք են անցկացնում Հայաստանի հավաքականի անդամներ Գասպար Հայրապետյանը, Շահեն Աբաղյանւ (երկուսն էլ` 60 կգ), Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Մերուժան Սարգսյանը (73 կգ): Նշած մարզիկները, ինչպես նաև Արսեն Ավետիսյանը,  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ կմասնակցեն Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում մայիսի 5–8–ը կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը: