A
A
Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորն ազատ է արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինԵրիտասարդ հղի կնոջը վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ «Ա1+»-ին այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Ավելի վաղ մեքենայի ղեկին եղած սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան։