Բացել լրահոսը Փակել լրահոսը
279037364_317788730477546_4995364083625327265_n
A A
Պաշտոնական

Ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ գտնվող ավտոմեքենան Երևանում կնոջ է վրաերթի ենթարկել

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։