Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալավերդիում գետն ընկած փոքրիկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Ապրիլի 25-ին Ալավերդիում գետն ընկած 2-ամյա Արևիկը տեղափոխվել էր Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Չնայած ջրահեղձությունից առաջացած բարդություններին, բժիշկների խոսքով, փոքրիկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, վիճակը միջին ծանրության է: Երեխան ուշքի է եկել, այսօր անգամ խոսել է բուժանձնակազմի հետ և բակ դուրս գալու ցանկություն հայտնել: