Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Եկել ենք մեր երեկվա պահանջի ետևից՝ գլխավոր դատախազությունից գրավոր ստանալու համար այն պատասխանը, որը այսօր հրապարակել է դատախազությունը կայքէջում և համացանցում լայն տարածում է գտել։

Այս մասին այսօր գլխավոր դատախազության մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մենք այսօր հավաքվել ենք ասելու, որ հետևողական ենք լինելու այն ամենի համար, ինչ մենք պահանջում ենք, երեկվա մեր դիմումի համար»,- ասաց Գեղամ Նազարյանը և հավելեց, որ իրենք՝ պատերազմում զավակ կորցրած ծնողները, իհարկե, միամիտ չեն, հասկանում են այն ահռելի ճնշումը, որ Կառավարության շենքից է գործադրվում նաև գլխավոր դատախազության վրա, և շեշտեց, որ այսօր տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն։

«Այս ամիսների ընթացքում առաջին անգամ ընթացք տրվեց այդպիսի դիմումի, և այսօր քննչական ծառայությունը պարտավոր է որոշում կայացնել, և վարչապետի պաշտոնն զբաղեցնողին ներգրավվել որպես մեղադրյալ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։