Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանրությանը հայտնի ԲԲԸ-ները հաշվետվություն կներկայացնեն․ լուծվում է օրենքների հակասությունը (տեսանյութ)

ԲԲԸ-ները ամեն տարի պարտավոր են հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը, չնայած որ մեկ այլ օրենքի համաձայն էլ այն ընկերությունները, որոնք հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում չպետք է հրապարակեն։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց իր հեղինակած նախագիծը։

Պապոյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է երկու օրենքների առերևույթ հակասությանը։

Նոր օրենքի համաձայն՝ միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող ԲԲԸ-ները պետք է ներկայացնեն հանրային հաշվետվություն։

«Այսինքն՝ մենք Բաց բաժնետիրական ընկերություններին փաստացի ազատում ենք հաշվետվություններ հրապարակելու պարտականությունից»,- բացատրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Պապոյանը արձագանքեց այսպես․ «Փաստացի քաղաքացիական օրենսգրքով ամբողջովին ազատում ենք, բայց քանի որ մեկ այլ օրենք ենք ընդունել, որտեղ ասում է, որ հանրային հետաքրքրություն կա, պիտի հրապարակի, մյուս օրենքով արդեն հանրային հետաքրքրություն ունեցողները պիտի հրապարակի»։