Սահմանի բացումը ինչպե՞ս կազդի Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՑեղասպանության խնդիրը բանակցությունների առարկա չպետք է դառնա։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Այս մասին նշվում է իշխող Քաղաքաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում։ Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հավանական կարագավորումը մտավախություններ է առաջացրել, որ այդ գործընթացը կարող է սառեցվել։
Կառավարության ծրագրում նշված է՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ծառայեցվելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Իսկ 2021 թվականի ապրիլի 24 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես առաջին անգամ օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Իսկ ինչպես պետք է ձեւակերպվի Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման եւ փոխհատուցման պահանջը։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի փուլային տարբերակով և պետք է բացառել որևէ համաձայնությունը, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրաղությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։