Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ը չի արձագանքում Հայկ Դեմոյանի կասկածներին (տեսանյութ)

Հայ-թուրքական բանակցությունների  ժամանակ  պետք չէ վախենալ կամ ամաչել ցեղասպանության մասին խոսելուց։ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոնյանի խոսքով՝ այս թեման պետք է լինի երկխոսության կարեւոր բաղադրիչը։

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Թուրքիայի  հետ հարաբերությունների կարգավորումը լինելու է առանց նախապայմանների։  Մինչդեռ Հայկ Դեմոյանը արդեն լսել է մեկ նախապայմանի  մասին։

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում էլ  պետք չէ խաբկանքների տրվել։ Դեմոյանի խոսքով՝ պետք է հասկանալ թուրքական վախերը։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Թե ինչի մասին են այսօր բանակցում Հայաստանը և Թուրքիան , ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը դժվարանում է ասել։ Սակայն, իր համոզմամբ ,Թուրքիան այսօր երկու անելիք ունի։

ԱՄՆ  նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հաջորդած այս  մեկ տարվա ընթացքում Հայ դատի հանձնախմբերի կանոնադրությունն ու մոտեցումները չեն փոխվել։ Հանձնախումբը շարունակում է զբաղվել նաեւ պահանջատիրության հարցով։

ԱՄՆ-ի մեծ քաղաքականության մեջ ցանկացած միջոց ընդունելի և կիրառելի է։ Հայկ Դեմոնյանի խոսքով ԱՄՆ սենատի և նախագահի մակարդակով ցեղասպանության ճանաչումը մահակ է ՆԱՏՕ-ում պարտականությունները չկատարող Թուրքիայի դեմ։ Նրա խոսքով՝  Ջո Բայդենի  ուղերձը պետք է դիտել նաև համաշխարհային այլ զարգացումների համատեքստում։

 

ԱՄՆ-ի կողմից ճանաչումը հնարավորություններ է ստեղծել տարբեր մակարդակներում։

Ներկայումս Հայոց ցեղասպանության  ճանաչման գործընթացներ են ընթանում Իսրայելում և Մեծ Բրիտանիայում,  բայց դեռ առաջընթաց չկա։ Ըստ Կիրո Մանոյան՝ տարբեր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումը Թուրքիային նույն քայլին մղելու համար է։