Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմային» չփրկեց պարտությունից

Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 3:1 հաշվով վստահ հաղթեց Հռոմի «Ռոմային»:Առաջին խաղակեսում Դենզել Դունֆրիսն ու Մարկո Բրոզովիչը երկու անգամ գրավեցին հյուրերի դարպասը, իսկ ընդմիջումից յոթ րոպե անց Լաուտարո Մարտինեսը խաղի երրորդ գոլը խփեց: Հռոմեացի ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Դա 85-րդ րոպեին արեց Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 72 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ռոման» առաջին պարտությունը կրեց վերջին 10 տուրերում և այժմ 58 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին, «Ֆիորենտինայի» հարկի տակ: