Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (1)
A A
Սպորտ

«Արարատը» և «Վանը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»:

 

Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել: Հանդիպման 73-րդ րոպեին Խուան Բրավոն առաջ մղեց տանտերերին, սակայն հինգ րոպե անց Ջեյսոն Քլիֆորդը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:

 

«Արարատն» այս ոչ-ոքուց հետո վաստակեց 40 միավոր և պահպանեց 3-րդ տեղը, սակայն նրան հաջորդող «Ալաշկերտը», որը հետ է մնում ընդամենը 2 միավորով, մեկ խաղ քիչ է անցկացրել:

 

«Վանը» ընդհատեց երկու պարտություններից բաղկացած շարքը և այժմ 18 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

 

Տուրի մնացած երկու հանդիպումները կկայանան ապրիլի 25-ին: Այդ օրը մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Նորավանքին», իսկ նրան հետապնդող «Արարատ-Արմենիան» կհանդիպի հետնապահ ԲԿՄԱ-ին: