Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

300 դատապարտյալների կտրվի միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խանգարող հանգամանք է ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու եւ կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։

ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով  թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալները կունենան իրենց ցանկությամբ միջնակարգ կրթություն ստանալու իրավունք քրեակատարողական հիմնարկի ներսում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: