Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

7-8 տարի ազատազրկում․ Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով քննությունը մոտենում է ավարտին

2020 թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգությունների գործով դատախազը միջնորդեց Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։

Նրանք մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին  ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև  ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելու  եւ  խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար։

 Հիշեցնենք, որ Անրրի Սեդոյանը մասամբ ընդունել է իր մեղքը, իսկ Կարեն Մարությանը՝ ոչ։ Անրրի Սեդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, նա շարժվում է ձեռնափայտով։