Եթե դուք միայնակ եք, եկեք Երևան. ռուս տուրիստ Կատյան Հայաստանի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկատերինան ռուս զբոսաշրջիկ է, ով արդեն 2 շաբաթ է Երևանում է։ Ասում է, որ Հայաստան է եկել լիցքաթափվելու համար․ «Ես այստեղ եկել եմ մենակ, ու մինչ գալս ինձ չէր բավականացնում իրական շփումը, բայց այստեղ դա կա, այնպես որ եկեք Երևան, եթե դուք միայնակ եք»։
Զբոսաշրջիկը աշխատում է պրոյեկտ-մենեջեր և նշում է, որ նախընտրում է իր աշխատանքը կատարել դրսում, իսկ Երևանի արևային եղանակն ու քաղաքային վայրերը իրեն տալիս են այդ հնարավորությունը․ «Իմ սիրելի տեղերից մեկը Կասկադն է, որովհետև լավ եղանակի ժամանակ այնտեղից երևում է Արարատը և իմ հեռախոսում ամբողջը այդ նկարներն են»։
Եկատերինան շատ է հավանել նաև հայկական խոհանոցը․ «Ես շատ եմ սիրում հայկական խոհանոցը, քանի որ ես սիրում եմ միս, և սիրում եմ տոլմա։ Իմ բոլոր ընկերուհիները, ովքեր եկել են Հայաստան, գիրացել են 3-4 կիլոգրամով, որովհետև նրանք ուտում են հայկական ուտեստներ, և դա շատ լավ է։ Պետք է ասել՝ եկե՛ք Հայաստան, որովհետև այստեղ շատ լավ երկիր է, շատ լավ բնություն է և այստեղ միշտ կա ինչ-որ բան զբաղվելու համար։ Եթե դուք մտածում եք՝ գաք, թե չէ, ապա եկեք, խորհուրդ եմ տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։