Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան. աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով (տեսանյութ)

Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան. շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով 2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է: քաղաքապետարան