Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեկը մյուսին շատ լավ արժանի էր, ինչպես Ձեր դիալոգը Ալեն Սիմոնյանի հետ․ Աշոտ Մելիքյանը՝ լրագրողին (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին այսօր ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների հետ կապված քննարկման ժամանակ մեղադրեցին լրագրողներին թիրախավորմանը օգնելու մեջ։

Ի պատասխան հնչած մտքին՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ինքը կցանկանար ճշտել, թե ինչպես են նպաստում լրագրողների թիրախավորմանը և ինչպես է այդ թիրախավորումը տեղի ունենում, բացի այդ ԽԱՊԿ նախագահը ցանկություն հայտնեց, որ լրագրողներն իմանանան․ «Շատ հաճախ մեզանից փորձագիտական կարծիք են հարցնում, ոչ թե օրենսդրական նախագիծ»։

«Այն, ինչ որ պատրաստել ենք կամ պատրաստվում ենք անել, իհարկե, քննարկման առիթ է լինելու և քննարկման հիմք է լինելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Լրագրողը որպես ասվածի ապացույց սկսեց ներկայացնել Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումները։

«Ես, իհարկե, ֆեյսբուքյան գրառումների սիրահար չեմ։ Եվ ամենևին էլ այնտեղ ակտիվ չեմ։ Եվ Ֆեյսբուքը օգտագործում եմ տարբեր խմբերում քննարկումների համար։ Այցած քննարկմանը Ձեր տեղը նստած էր Սյուզի Բադոյանը, և ես ստիպված եմ եղել մատնանշել․․․ Էդ, որ ասում են լրագրողներին պետք է հավատարմագրել և դա ընդամենը պրոցեդուրա է դուռը բացելու, դա չի նշանակում, որ երբ հյուր ես գնում և դուռը բացում են, հետո պետք է նստես և ոտքերդ դնես սեղանին»,- պարզաբանում է Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ ինքը Սյուզի Բադոյանին մի շարք օրինակներ է բերել՝ նշելով, որ վերջինս բազմիցս խախտել է էթիկայի կանոնները։

«Եթե դուք դրա մասին եք խոսում, ես կարող եմ այդ շարքը շարունակել՝ այդ թվում նաև ձեր պրակտիկայից»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ լրագրողին հիշեցնելով Ալեն Սիմոնյանի հետ «դիալոգը» Սյունիքում։

Մանրամասները՝ տեսանյութում։