Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» ջախջախեց «Բոդո-Գլիմտին». Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում 4:0 հաշվով ձախջախեց նորվեգական «Բոդո-Գլիմտին»: Տանտերերի կազմում հատկապես աչքի ընկավ Նիկոլո Զանիոլոն, որը երեք գոլ խփեց:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է իտալական թիմի մեկնարկային կազմում: Նա 85-րդ րոպեին փոխարինվեց:

«Ռոման» երկու խաղերի արդյունքներով հաղթեց 5:2 ընդհանուր հաշվով և մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի անգլիական «Լեսթերի» հետ, որը պայքարից դուրս թողեց նիդեռլանդական ՊՍՎ-ին: