Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Բրյուսելի նախաձեռնությանը (տեսանյութ)

Մոսկվան ելնում է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են եռակողմ պայմանավորվածությունները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ նախաձեռնությունը։ Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։ Այս թեման եղել է նաեւ ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների, ինչպես նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցների ընթացքում ուշադրության կենտրոնում։ Այս շփումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի համաչափ աջակցություն ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։