A
A
ԱՄՆ-ում կհրաժարվեն ռուսաստանցի և բելառուսցի ֆուտբոլիստներից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի հյուսիսամերիկյան լիգայի՝ ՄԼՍ-ի ակումբները, ներքին կարգով պայմանավորվել են թիմ չհրավիրել ռուսաստանցի և բելառուսցի խաղացողների և մասնագետների: Այդ մասին հայտնում է «Սպորտ Էքսպրես» թերթը:
Մասնավորապես՝ ամերիկյան լիգայում հետաքրքրված են նորվեգական «Բոդո-Գլիմտի» ռուս դարպասապահ Նիկիտա Խայկինի ծառայություններով, սակայն նրան առայժմ պաշտոնապես չի դիմել որևէ ակումբ:
Հավելենք, որ ՄԼՍ-ում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը վերջերս ճանաչվել էր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: