Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq (3)
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց Ալբանիային

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում այսօր Արմավիրի մարզադաշտում հանդիպեց Ալբանիայի ընտրանու հետ։

Մեր թիմն անվստահ սկսեց խաղը և առաջին 45 րոպեում երեք գոլ ընդունեց սեփական դարպասը։ Ընդմիջումից հետո ալբանուհիները ևս մեկ գոլ խփեցին և առավելության հասան 4։0 հաշվով։

Հայաստանի կանանց հավաքականը 8-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում, բացի այդ 8-րդ անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։

Որակավորման փուլի մնացած երկու խաղերը կկայանան սեպտեմբերի 1-ին և 6-ին։